Վարձով է տրվում բնակարան Հյուսիսային պողոտայում 12 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Չբնակեցված է։ Ունի բաց պատշգամբ, որը նայում է Հյուսիսային պողոտային։ Կահավորված է Niko խանութ-սրահից ձեռք բերված բարձրորակ և գեղեցիկ կահույքով։ Բնակարանում տեղադրված է ջեռուցման և հովացման համակարգ, կա նաև չհրկիզվող պահարան։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են, պահարանները ներկառուցված։ Խոհանոցում կա նաև աման լվանալու սարք։ Տրամադրվում է երկու ավտոտնակ, որը գտնվում է ստորգետնյա կայանատեղիում։