Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայում՝ 11 հարկանի էլիտար նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ , գազամատակարարմամբ և Էլեկտրականությամբ։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները և ժամանցի վայրերը։