Վարձով է տրվում 3 սենյականոց ստուդիո բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, միջանցքի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջարաններում և հյուրասենյակում՝ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց շքապատշգամբ՝ դեպի Սայաթ-Նովա պողոտա բացվող։ Բնակարանը երկարատև վարձակալելու դեպքում ննջասենյակներում կտեղադրվեն ներկառուցվող պահարաններ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։