Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։