Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի հյուրանոցի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։