Վ. Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ քաղաքի լավագույն էլիտար շենքերից մեկում՝ Պիացցա Գռանդեում, վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Հյուրասենյակը ամբողջությամբ վիտրաժներով է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի հրապարակ։ Շենքում առկա է մարզասրահ, շոգեբաղնիք և լողավազան, ինչպես նաև առաջին հարկում տեղակայված են սրճարաններ, էսթետիկ կենտրոններ և բանկեր։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։