Երկարաժամկետ վարձակալության է տրվում 170 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք (1 հարկանի շինություն) Էստոնական փողոցում՝ Թումո զբոսայգու հարևանությամբ։ Բաղկացած է գրասենյակից, սրահից, 2 սանհանգույցից և խոհանոցից։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է ջեռուցման և հովացման VRF համակարգ, պանորամային պատուհաններ, ավտոմատ դռներ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։