Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 54 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քուչակ թաղամասում՝ 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը, խոհանոցի և միջանցքի հատակը սալիկապատված են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի 2 խորդանոց` տանը և շքամուտքում: Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին և հնարավոր է վաճառք ողջ կահույքի հետ միասին` հավելավճարով։ Վաճառքի գինը ներառում է նաև գազօջախը: