Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան 50 քմ մակերեսով, որը գտնվում է 7 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկի մոտ՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա դոմոֆոն։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները, դպրոցները, սրճարաններն ու տրանսպորտի կանգառները։