Վաճառվում է կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով 2 սենյականոց բնակարան 41 քմ մակերեսով, որը գտնվում է Փ. Բուզանդ փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ, 7 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են: Շենքում գործում է վերելակ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում կա զբոսայգի, բազում խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: