Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, 5 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը լամինապատ է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, դպրոց, հանգստի և ժամանցի վայրեր։