Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայում՝ 10 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: