Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան Երևան` Փոքր Կենտրոն` Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ ՝ Օպերայից 1-2 րոպե քայլելու հեռավորության վրա ՝ նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանի առաստաղի բարձրությունը 3 մետր է: Բնակարանը շատ արևոտ է, շնորհիվ հատակից առաստաղ ձգվող տեսարանային պատուհանների` և՛ հյուրասենյակից, և՛ ննջասենյակից բացվում է հրաշալի բաց տեսարան դեպի Օպերայի և Բալետի շենքը և ամբողջ Երևան քաղաքը: Ջեռուցումն ու հովացումը իրականացվում է հյուրասենյակում և ննջասենյակում տեղադրված օդորակիչներով և էլէկտրական տաքացուցիչներով: Բնակարանում կա գազօջախ, սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց, օդորակիչ և այլ կենցաղային պարագաներ: Բնակարանի ընդհանուր մակերեսը 68 քմ է: Բնակարանը իր տեսակով եզակի բնակարան է: Հանձված է երկարաժամկետ վարձակալության: