Վաճառվում է 3 սենյականոց շատ լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 99 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում` Դիալաբի մոտ, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը` անհատական։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են իսպանական սալիկով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ` դեպի այգի բացվող, ստորգետնյա կայանատեղ և խորդանոց: Շենքն ունի շատ բարեկարգ և կանաչապատ բակ, խաղահրապարակ: Տվյալ շենքում վաճառվում են նմանատիպ այլ բնակարաններ ևս: