Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է: Խոհանոցը առանձին է, իսկ նախասրահը` շատ ընդարձակ: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի անվտանգության համակարգ, աղբահանություն և բարեկարգ բակ: