Բնակարանը գտնվում է Արաբկիրում` Ավ. Ավետիսյան փողոցում, 16 հարկանի շենքի 10-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 96 ք.մ.: Հին կապիտալ վերանորոգված է: Ունի պատշգամբ` փակ 10.6 ք.մ. և բաց 3.5 ք.մ., երկու ննջասենյակ` 12.9 ք.մ. և 9.1 ք.մ., ճաշասենյակ 27.3 ք.մ., խոհանոց 13.8 ք.մ., լոգասենյակը բաժանված է երկու մասի` 9.5 ք.մ. և 1.3 ք.մ., կան ներկառուցված պահարաններ միջանցքում և խոհանոցում, խորդանոց: Ապահոված է մշտական ջրով: Ունի գազի հնարավորություն: Հնարավոր է վաճառք կահույքի հետ մեկտեղ: Բակում կա ընդարձակ խաղահրապարակ: