Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։