Վաճառվում է 3 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և փայտից միջսենյակային դռներ, նախասրահի և հյուրասենյակի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջասենյակներում՝ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որտեղ կա ներկառուցված պահարան։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։