Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` Ծիծեռնակաբերդի խճուղիում, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում և զբաղեցնում է 182,4քմ մակերես: Բնակարանը կապիտալ վերանորոգված է ունի ժամանակակից ինտերիեր: Տեղադրված են եվրո պատուհաններ, անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը պատված է պրեսգրանիտով, սանհանգույցը սալիկապատ է՝ հագեցած սանտեխնիկայով: Ունի բաց ընդարձակ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի քաղաք: Ինչպես նաև առկա է ստորգետնյա կայանատեղի, որը վաճառվում է բնակարանի հետ միասին: