Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ Կասկադ Հիլս թաղամասում, 5 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբանկեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը, լոգասենյակը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս սարը։ Շենքն ունի բացօթյա լողավազան, խաղահրապարակ և ստորգետնյա կայանատեղ։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի հետ միասին։