Քանաքեռ–Զեյթունում՝ "Արայ" խանութի մոտ, վաճառվում է 2-ը 3 սենյականոց դարձրած բնակարան: Այն գտնվում է բազմահարկ բնակելի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը վաճառվում է մասամբ կահավորված: Շենքը գտնվում է առաջին գծի վրա՝ կանգառի հարևանությամբ: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: Գինը պայմանագրային է: Զանգահարել ժամը 6-ից հետո: