Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և ընդարձակ բնակարան՝ 134 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում` 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և միջսենյակային դռներ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և տեղադրված է սանտեխնիկա: Ապահովված է ջեռուցման և հովացման համակարգով: Բնակարանն ունի ֆրանսիական բաց պատշգամբ: Շենքն ունի երկու վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, բոլոր խանութները, ժամանցի վայրերը` սրճարաններ, ռեստորաններ և այլն: