Արամի փողոցի վրա՝ "Մալիբու" սրճարանի հարևանությամբ վաճառվում է այս 3 սենյականոց բնակարանը, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 140 ք.մ.։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։