Վաճառվում կամ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 104 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։