Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր, ընդարձակ, շքեղ, իր տեսակի մեջ չկրկնվող և ինքնատիպ դիզայնով բնակարան՝ 141 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Շնորհիվ հատակից առաստաղ ձգվող պատուհանների` բնակարանից բացվում է չքնաղ տեսարան դեպի քաղաքը և հյուրասենյակին հաղորդում է հյուրընկալ տեսք: Բնակարանի ջեռուցում և հովացումը անհատական է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նրբաճաշակ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով, ինչպես նաև առկա է զգեստասենյակ։ Գինն իր մեջ ներառում է բնակարանի ողջ կահույքն ու տեխնիկան։ Շենքը գտնվում է առաջին գծի վրա, ունի 2 վերելակ, անվտանգության համակարգ: Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլն։