Վաճառվում է 4 սենյականոց շատ ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 193 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբանակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի 3 սանհանգույց, որոնցից 2-ը լոգասենյակներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են։ Ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր՝ 2 մեքենայի համար նախատեսված։