Յուրահատուկ և ժամանակակից դիզայնով ձևավորված այս երեք սենյականոց բնակարանը գտնվում է «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ինը հարկանի շենքի վերջին հարկում: Ձևափոխված է չորս սենյականոցի: Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ։ Վաճառվում է խոհանոցի կահույքով և տեխնիկայի որոշ մասով։ Շենքի ամենաբարձր հարկում գտնվելու շնորհիվ՝ բնակարանի պատուհաններից բացվում է ազատ և հիանալի տեսարան քաղաքի ուղղությամբ։ Բակում կա մեքենա կայանելու հնարավորություն, մոտակայքում՝ դեղատներ, դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ, գեղեցկության սրահներ և այլն։