Ե. Կողբացի փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 114 քմ և գտնվում է 7 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկերում: Այն նրբաճաշակ վերանորգված է, սենյակները լուսավոր են, կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով, կա վաննա: Բաց պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։