Բայրոնի փողոցում, Օպերայի հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց բնակարան` վերնատուն, որի ընդհանուր մակերեսը 205 քմ է, գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Բնակարանը 0-ական վիճակում է, պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Բոլոր կոմունիկացիաներն առկա են, շենքում ջեռուցումը անհատական համակարգով է գործում: Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից, ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի լավ դիրք, մոտ են բոլոր ենթակառույցները, ժամանցի վայրերն ու բանկերը: