Տպագրիչների փողոցում, Հանրապետության հրապարակից ոչ հեռու վաճառվում է եվրո վերանորոգված 4 սենյականոց բնակարան՝ 140 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից կահավորված է, ապահովված է գույքով և տեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է օդորակիչ: Հատակը երեսպատված է որակյալ զարդանախշ մանրահատակով, խոհանոցը` սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի փակ և մեծ բաց պատշգամբ, որտեղ կա բուխարի: Հարևանությամբ են լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը: