Հյուսիսային պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածում, վաճառվում է կամ վարձով է տրվում 4 սենյականոց գեղեցիկ և լուսավոր բնակարան` 210 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգեր: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով, որտեղ մուտքի հնարավորություն ունեն բոլոր սենյակներից: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, Օպերային թատրոնը, բոլոր անհրաժեշտ բրենդային խանութները և ժամանցի վայրերը: