Վաճառվում նաև վարձով է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով, գեղեցիկ, նրբաճաշակ և նմանը չունեցող ընդարձակ բնակարան՝ 200 քմ, մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի և Կարապի լճի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակների դռները և պատուհանները վիտրաժային են, հատակը ամբողջությամբ պատված է բնական քարով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են, ինչպես նաև հատակները տաքացվող են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի առանձին լվացքասենյակ: Բնակարանի 4 կողմից առկա են մեծ բաց շգապատշգամբներ, որոնցից բացվում են հիանալի տեսարաններ դեպի քաղաքի շուրջ բոլոր հատվածները։ Մեծ ննջասենյակում տեղադրված է ջակուզի - անմիջապես վիտրաժային պատուհանների դիմաց, որը հնարավորություն է տալիս հիանալ Հյուսիսային պողոտայի տեսարանով։ Ավտոմեքենայի համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։