Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 126 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հերացի փողոցում՝ 6 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը բակի կողմից 1-ին հարկում է գտնվում։ Բնակարանն ունի նկուղ և քարե ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար։