Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 147 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցի սկզբնամասում, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Կահավորված և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ։