Վաճառվում է ընդարձակ 5 սենյականոց` 165 քմ մակերեսով բնակարան Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի մոնոլիտ շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ։ 3 սանհանգույցը սալիկապատված են, առկա է լոգարան և լոգախցիկ։ Բոլոր ննջասենյակներն ունեն զգեստապահարան, ննջասենյակներից մեկն ունի իր սանհանգույցը։ Առկա է 3 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և աքսեսուարներով, շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կա կայանատեղ։ Շենքն ունի 2 հոսանքի գիծ և 2 ջրամատակարարման գիծ, 2 վերելակ, անվտանգության համակարգ։