Արամի փողոցի վրա՝ նախկին "Մալիբու" սրճարանի հարևանությամբ, վաճառվում է 6 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 247 ք.մ.։ Այն գտնվում է զրոյական վիճակում, սենյակների բաժանումները կատարված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի այգի բացվող։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։Հնարավոր է նաև փախանակման տարբերակ: