Բագրատունյաց փողոցի վրա վաճառվում է 75 քմ մակերեսով կոմերցիոն տարածք։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի նկուղային հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է օդորակիչի միջոցով։ Պատուհանները եվրոպական արտադրության են, դրսի դուռը՝ երկաթյա։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է։ Մուտքը փողոցի կողմից է։ Տարածքի դիմաց կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հարմար է կոմերցիոն ցանկացած գործունեության համար։