Վաճառվում է, կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով` 4 հարկանի նորակառույց, ինքնատիպ դիզայնով առանձնատուն՝ 800 քմ. ընդհանուր բնակելի մակերեսով (ամեն հարկը 200 ք.մ.) և 300 քմ. հողատարածքով, որը գտնվում է Ավան համայնքում` Պարույր Սևակ նորակառույց թաղամասում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, համալրված է գեղեցիկ նրբաճաշակ կահույքով և ապահովված բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, պարագաներով։ 1-ին հարկում կա փակ լողավազան, շոգեբաղնիք, 1 սանհանգույց և 1 սենյակ, 2-րդ հարկում` լուսավոր և հարմարավետ հյուրասենյակ, խոհանոց, 1 սենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում` 4 ննջասենյակ, 2 ննջասենյակներն ունեն կից սանհանգույցները: Կա առանձին 1 սանհանգույց և 1 զգեստասենյակ: 4-րդ հարկը մանսարդային է, որտեղ կա մեկ ընդարձակ սրահ, բիլլիարդով և խաղային հատվածով: Այստեղ կա նաև ընդարձակ տերասա` գեղեցիկ տպավորիչ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և բարձրորակ պրեսգրանիտով, որը նաև տաքացվում Է։ Առանձնատունն ունի բակ` ավանդական խորովածի մանղալներով: Առկա է ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: