Երևանի ամենագեղեցիկ, գունագեղ, կանաչապատ անկյուններից մեկում ՝Ազատության պողոտայում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, վաճառվում է այս յուրահատուկ քառահարկ առանձնատունը: Առանձնատունը կառուցված է ժամանակակից ոճով: Հողատարածքի մակերես՝ 298 քմ է, իսկ շինության մակերեսը՝ 405 քմ. և բաղկացած է 8 սենյակներից` 1 հյուրասենյակ, 4 ննջասենյակ, 1 խոհանոց (առանձին), 4-ից 7 սանհանգույցի հնարավորություն, 4 բաց պատշգամբ (հիանալի տեսարանով), 1 աշխատասենյակ, 2 լվացքատուն, 1 տեռասսա,1 կիսանկուղ: 1 վերելակ` նախատեսված 5 հարկ սպասարկելու համար: Կոմպլեքս (ամբողջական) ծառայություններ` անվտանգության ապահովում 24 ժամ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն, լողավազանի խնամք, տեխնիկական սպասարկում: Առանձնատունը կառուցված է ժամանակակից ոճով և ունի յուրահատուկ դիզայն. 21- րդ դարի կլասիցիզմի ոճի առանձնատան տիպիկ օրինակ է: Նրա կառուցվածքն ասիմետրիկ է, որն էլ նրան հանդիսավոր տեսք է տալիս: Առանձնատունն ունի դրախտային, լայնարձակ և կանաչապատ այգի և պարսպապատ բակ: Հիմնական ճեմուղիները ձգվում են երեք ուղղություններով, որոնց կենտրոնում գտնվում է նորակառույց շենքը: Այգու ստորին մասում գտնվող սաղարթախիտ ծառերը հանգստի հիանալի անկյուն են ստեղծում։