Բաշինջաղյան փողոցի վրա վաճառվում է մեկ հարկանի առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 120 քմ, իսկ հողատարածքինը՝ 90քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բոլոր կոմունալ հարմարություններն անցկացված են, հոսանքի լարերն ու ջրի խողովակներն անցկացված են։ Ունի բաց պատշգամբ, ընդլայնելու հնարավորություն։ Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված է։ Հատակը մանրահատակ է, ունի ներկառուցված պահարաններ։ Առանձնատունն ունի ավտոտնակ 2 ավտոմեքենայի համար, ավտոտեխսպասարկման կետ, որոնք ներառված են վաճառքի գնի մեջ։ Եռաֆազ հոսանք և գազի առանձին հաշվիչ։