Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 հարկանի գեղեցիկ և ինքնատիպ առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 300 քմ, իսկ հողատարածքինը՝ 200 քմ։ Այն կապիտալ նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առանձնատունը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Նկուղային հարկը խաղասենյակ է, ունի նաև ընդարձակ տերասսա և բակում՝ բացօթյա լողավազան։ Ավտոտնակը նախատեսված է 2 մեքենայի համար։ Առանձնատունն ունի անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։