Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի` ժամանակակից լուծումներով և մոդեռն շինությամբ առանձնատուն՝ բնակելի 300 քմ մակերեսով և 650 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել։ Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր, առանձնահատուկ ուշադրություն է դարձված տարածքի լուսավորությանը: Բացի 2 հարկերից առկա է կիսանկուղ, որը բաղկացած է ազատ օգտագործման տարածքից, խորդանոցից և ունի ավտոկայանատեղի: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ` սանհանգույցով, 2-րդ հարկում` 2 ննջասենյակ (մասթերբեդրում), որոնք ունեն 2 լոգասենյակներ ու բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ ու վիտրաժներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, համալրված բարձրորակ սանտեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: