Դավթաշենում, էլիտար Վան թաղամասում վաճառվում է նորակառույց կապիտալ նորոգված` 2 հարկանի թաունհաուս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 225 քմ և ունի փոքրիկ բակ` 110 քմ մակերեսով: Տունը նորոգված է բարձրորակ նյութերով, բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, առկա է օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, 3 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բաղկացած է լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 3 սանհանգույցից, ունի 2 բաց պատշգամբ: 3-րդ հարկը մանսարդ է, որը հարմար է օգտագործել որպես հանգստի տարածք: Բակում կա ամառային խոհանոց` բուխարիով: Կա նաև ավտոկայանատեղի: Թաղամասը փակ է, կանաչապատ է, մշտապես խնամվում է այգեպանների կողմից, ապահովված է անվտանգության համակարգով, կա խաղահրապարակ, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: