Դավթաշենում՝ 7-րդ փողոցի վրա վաճառվում է այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 615 քմ, ունի նաև հողատարածք 1300քմ մակերեսով, որի վրա աճում են պտղատու ծառեր։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Հատակը բարձրորակ կաղնե մանրահատակ է։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Հնարավոր է նաև փոխանակում ավելի մատչելի բնակարանի հետ։