Վաճառվում է կապիտալ վերանորոգված նորակառույց 2 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Դավթաշեն համայնքում՝ նորակառույց Վան թաղամասում։ Ընդհանուր մակերեսը 223 քմ. է։ Առաջին հարկում գտնվում է հյուրասենյակը, ստուդիո ոճի խոհանոցը, նախասրահը և 1 սանհանգույց, , լվացքատուն և զգեստապահարան։ 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով, 1 ընդհանուր սանհանգույց։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ողջ տունը կահավորված գեղեցիկ և հարմարավետ կահույքով։ Առանձնատունն ունի ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասներով։ Թաղամասը շատ բարեկարգ է և կանաչապատ՝ կա խաղահրապարակ, թենիսի դաշտ, շուրջօրյա անվտանգության համակարգ։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։