Ա. Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 հարկանի առանձնատուն` 740 քմ բնակելի շինության մակերեսով և նկուղով, 1390 քմ տնամերձ հողատարածքով: Տունը կապիտալ վերանորոգված է` բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, ապահովված բոլոր հարմարություններով, հագեցած տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակի մի մասը ծածկված է կաղնե գորգ մանրահատակով, մյուս մասը` տաքացվող սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: 0-ական հարկը բաղկացած է խաղասենյակից, լվացքատնից, սանհանգույցից, պահեստային հատվածից, 1-ին հարկում կա ընդարձակ լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, լոգասենյակ, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, որից 1 ունի զգեստասենյակ և լոգասենյակ իսկ 2 ննջարաններն ունեն բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով: 3-րդ հարկը ձեղնահարկ է, ունի խաղասենյակ, սանհանգույց և խորդանոց: Բակն ապահովված է ժամանցի համար բոլոր հարմարություններով, ունի կանաչապատ այգի` պտղատու և դեկորատիվ ծառերով, ամառային զրուցարան, ամառային խոհանոց, փակ լողավազան, շոգեբաղնիք, առկա է ընդարձակ ավտոտնակ` 10 մեքենայի համար և 5 մեքենայի համար նախատեսված բաց ավտոկայանատեղի: Այստեղ կա 2 խորդանոց, կաթսայատուն: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով, ունի պահակակետ: Առկա են նաև 320 քմ մակերեսով օժանդակ շինություններ: