Վաճառվում է շքեղ թաունհաուս Ծաղկաձորում։ Հողատարածքի մակերեսը կազմում է 1500քմ, բնակելին՝ 507 քմ։ Թաունհաուսը բաղկացած է 3 հարկերից և մանսարդից։ Առանձնացնել է պետք բարձրակարգ լողավազանը, շոգեբաղնիքը, լոգարանը և սեղանի թենիս խաղալու տաղավարը, որոնք գտնվում են նկուղային հարկում։ Իսկ 1-ին հարկում ընդարձակ և գեղեցիկ հյուրասենյակն է՝ իր խոհանոցի և բացօթյա գեղեցիկ պատշգամբի հետ, որտեղից շքեղ տեսարան է բացվում՝ դեպի մոտակա լեռները։ 2-րդ հարկում են գտնվում 4 ննջարանները, որոնցից 2-ն ունեն իրենց լոգարանները, և ևս 1 սենյակ՝ նախատեսված աշխատասենյակի համար։ 2-րդ հարկում առկա է նաև բար-սեղանը և 2 բացօթյա պատշգամբները։ Հողատարածքում տնկված են եղևնիներ և այլ գեղեցիկ ծառեր։ Հողը մշակված է և կանաչապատ։ Ձգվում է մինչև ձորը։ Թաունհաուսին կից ընդարձակ բացօթյա տաղավարն է, որը կարող է ծառայել ոչ միայն մեքենաների կայանման, այլև ժամանց և հանգիստ անցկացնելու համար։ Առկա է նաև քարե ավտոտնակ՝ թաունհաուսին կից։ Թաունհաուսն ամբողջովին պարսպապատված է։ Բակում տեղակայված է փակ ընդարձակ տաղավար (ամառային խոհանոց, որը փակվում է ձմռանը՝ ապակիներով) որտեղ կարելի է անցկացնել հաճելի ժամանց։ Առկա է նաև հետաքրքիր դիզայնով մառան, դրսում՝ սանհանգույց։ Հարևանի հետ ընդհանուր՝ միայն այգին է, որը ցանկության դեպքում մինչև գնելը կարող է բաժանվել պարսպով կամ ցանկապատով։ Այս թաունհաուսն ունի անվերջանալի առավելություններ։ Օրինակ, գտնվելով ճանապարհից ճիշտ հեռավորության վրա՝ թաունհաուսն ապահովված է անաղմուկ միջավայրով, մաքուր օդով և իհարկե շքեղ տեսարանով՝ դեպի մոտակա լեռներն ու անտառները։ Վաճառքի նշված գինը ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։