"Metax Gold" ոսկերչական տոնավաճառի դիմաց՝ "X-Press" սուպերմարկետից քիչ հեռու, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն: Բնակելի տարածությունը կազմում է 151 ք.մ., իսկ 130ք.մ. տարածք զբաղեցնող արդյունաբերական նպատակներով կառուցված շինությունը կարելի է վերածել ցանկացած կոմերցիոն տարածքի: Անցկացված են բոլոր կոմունիկացիաները, ինչպես նաև եռաֆազ հոսանք: Բոլոր սենյակները կապիտալ վերանորոգված են: Ունի ջեռուցման կենտրոնացված համակարգ: Առաջին հարկը նախատեսված է մեքենաներ կայանելու համար, ինչպես նաև կա մեծ խոհանոց: Վերջին հարկում կա 3 ննջասենյակ: Բաց, գեղեցիկ պատշգամբից բացվում է հիանալի տեսարան: Այն առանձանում է շրջապատի այլ շինություններից իր ճակատային մասի շնորհիվ: Մոտակայքում կա դպրոց, մանկապարտեզ, խանութներ և այլն: Հնարավոր է նաև փոխանակում մեքենայի և տնամերձ հողատարածքի հետ։ Գինը սակարկելի։