Բաղրամյան պողոտայում` անմիջապես Բաղրամյան մետրոյի հարևանությամբ` առաջին գծի վրա` փողոցի ամենաբանուկ և մարդաշատ հատվածում, վաճառվում կամ վարձակալությամբ է հանձնվում ունիվերսալ կոմերցիոն 1 հարկանի շինություն` պանդոկ-հացատուն-հանդիսությունների սրահ: Ողջ շինությունը կապիտալ նորոգված է և առկա են բոլոր հարմարություններն ու սարքավորումները, կահույքը։ Ընդհանուր մակերեսը՝ 630 քմ, որից 480 քմ. շինությունն է, իսկ 150 քմ. բացօթյա տարածքը։ Շինությունը բաղկացած է 3 առանձնասենյակից, 1 մեծ սրահից` նախատեսված 100-120 անձի համար, խոհանոցից, նախամուտքից, բարային հատվածից, 3 սանհանգույցից (հյուրերի համար) և առանձին սանհանգույց (աշխատողների համար): Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչներով։ Տարածքն ունի եռաֆազ հոսանք և առանձին էլեկտրականություն, որը երբեք չի անջատվում: Ունի երկկողմանի մուտք` մեկը Բաղրամյան պողոտայից, մյուսը` սիրահարների այգու: Բացօթյա հատվածում ևս հատկացված է տարածք` ամառային տաղավարների համար, առանձին շինությունով, որտեղ թոնրատուն կա` իր բոլոր հարմարություններով: