Վաճառվում է 2 հարկանի (նկուղային հարկով) տարածք, որի 1-ին հարկը ներկայումս ծառայում է որպես խանութ, իսկ 2-րդ հարկը ազատ է։ Ընդհանուր մակերեսը կազմում է 280 քմ.։ Տարածքը կապիտալ նորոգված է։ Նկուղային հարկում՝ 1 աշխատասենյակ, 1 սանհանգույց, 2 սրահ, նկուղային հարկի մուտքը առանձին է։ 1-ին հարկ՝ 1 մեծ սրահ, 1 պահեստային մաս, 2 սանհանգույց։ 2-րդ հարկ՝ 1 մեծ սրահ, պատշգամբ՝ դեպի փողոց։ Տեղադրված է եվրո պատուհաններ՝ ցուցափեղկերով, անվտանգության բարձրորակ համակարգ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Տարածքը գտնվում է առաջին գծի վրա և կարող է ծառայել որպես բիստրո։ Գինը՝ սակարկելի։